ArevA Group Pte. Ltd
65 Ubi Crescent, #06-07, Hola Center
Singapore 408559
Tel.: +65 6841 6366
Երբեմն կատակով ասում են՝ գարեջուրը նույնքան հին է, որքան մարդկությունը: Այդ ոսկեգույն ըմպելիքը պահպանել է իր հեղինակությունը հազարամյակներ շարունակ և շատ երկրներում նույնիսկ դարձել տեղի մշակույթի անբաժանելի մասը: Գարեջրի գոյության արմատները շատ հեռու են գնում, օրինակ, Բաբելոնում պատրաստում էին գարեջրի շուրջ 19 տեսակ եւ գարեջրագործությունը կարգավորվում էր օրենքով, որը ամրագրված էր Համմուրաբիի օրենսգրքում:
Գարեջրագործությունը տարածում ուներ նաև Հին Եգիպտոսում: Պեղումների ժամանակ այդ երկրում գտնվել է գարեջրի պատրաստման ամենահին գրավոր բաղադրատոմսը: Հետագայում գարեջրագործության տեխնոլոգիան տարածվեց նաև Եվրոպայում:
Գարեջրագործությունը աշխարհի հնագույն մասնագիտություններից է: Հույն պատմիչ Քսենոփոնը, որը մեր թվարկությունից առաջ 401թ. եղել է Հայաստանում, իր “Անաբասիս” աշխատությունում գրել է. “Այնտեղ կար ցորեն, գարի, ընդեղեն և կարասների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ: Կարասների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու խմեր: Եվ այն շատ թունդ էր՝ եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր”:
Պեղումները պարզել են, որ դեռևս մ.թ.ա. 9-4-րդ դարերում Հայկական լեռնաշխարհում գարուց ըմպելիք են պատրաստել, իսկ մեզ հասած վկայություններում կան նշումներ, որոնք հաստատում են գարեջրի պատրաստման և օգտագործման փաստը: Այսպիսով, Հայաստանում գարեջրագործությունը հին ավանդույթ է, և մեր լեռնաշխարհը կարելի է գարեջրի հնագույն հայրենիքներից մեկը համարել:
Երևանի գարեջրի գործարանը, որի 60 տարին լրացավ 2012 թվականին, կարելի է ասել, Հայաստանի սննդարդյունաբերության “հնաբնակներից” է: Սակայն, չնայած իր “պատկառելի” տարիքին, ընկերությունը, վերջին 10-15 տարիներին հիմնովին վերակառուցվելով և արդիականացվելով, էապես նորացվել է և այսօր ներկայանում է բոլորովին նոր նկարագրով: Այժմյան գործարանը նորագույն սարքավորումներով հագեցած ժամանակակից արտադրություն է:
Հասցե: Հայաստանի Հանրապետություն,
Երևան, 0082,
Ծովակալ Իսակովի պող., 8
Հեռ: +374 10 54 21 41
Ֆաքս: +374 10 58 36 54
էլ-փոստ: info@kilikia.am