Kilikia Beer
  • Մեր մասին
  • Մրցանակներ
  • Արտադրանք
  • Գործընկերներ
  • Տեսադարան
  • Պատմություն
  • Միջոցառումներ
  • Կապ

Երևանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1952թ.: 1997թ. վերակազմավորվել է բաժնետիրական ընկերության: Վաթսուն տարվա պատմություն ունեցող «Երևանի գարեջուր» ընկերությունը տարիներ շարունակ իր կայուն տեղն է զբաղեցնում Հայաստանի առաջատար ձեռնարկությունների շարքում, իսկ «Կիլիկիա» ապրանքանիշը դարձել է բարձր որակի յուրատեսակ հոմանիշ:

 

Այսօր ձեռնարկությունում արտադրվում է գարեջրի 12, բնական հյութերի ու նեկտարների 10 և զովացուցիչ ըմպելիքների 13 տեսակ, շշալցվում է նաև «Լուզինյան» հանքային ջուր: Շնորհիվ բարձր որակի, ժամանակակից մենեջմենթի և ճկուն մարքեթինգային ռազմավարության, ընկերության արտադրանքը նշանակալից տեղ է զբաղեցնում ներքին սպառողական շուկայում, ինչպես նաև արտահանվում է Ավստրալիա, Կանադա, Չինաստան, Ֆրանսիա, Վրաստան, Մալայզիա, Մյանմա, Լեհաստան, Ռուսաստան, Սինգապուր, Իսպանիա, Թուրքմենստան, Ուկրաինա, ԱՄՆ և այլ երկրներ:

 

Ժամանակակից տեխնոլոգիայով, բարձորակ հումքով և հայկական գարեջրի դարավոր ավանդույթների պահպանմամբ արտադրվող «Կիլիկիա» գարեջուրը միջազգային մի շարք  հեղինակավոր ստուգատեսներում բազմիցս հաստատել է իր բարձր կարգը` նվաճելով 30 ոսկե, 3 արծաթե,  2 բրոնզե մեդալներ և  3 «Գրան-Պրի» մրցանակ, պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով:

 

1998 և 2003թթ. Ընկերությունը արժանացել է «Արտադրանքի և ծառայությունների որակի ասպարեզում» ՀՀ կառավարության մրցանակի: BID միջազգային կազմակերպության կողմից «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին, եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք թողարկելու համար, 1999թ. շնորհվել է «Ոսկե աստղ» (Շվեյցարիա, ք. Ժնև), իսկ 2001թ.` «Լավագույն որակի համար» (Գերմանիա, ք. Ֆրանկֆուրտ) պատվավոր մրցանակներ:

 

2012թ. «Տարվա լավագույն ապրանքանիշ» Համազգային մրցանակաբաշխությունում «Երևանի գարեջուր» ընկերությունը հաղթող ճանաչվեց և արժանացավ հատուկ մրցանակների՝ «Տարվա լավագույն գարեջուր» (գարեջուր «Կիլիկիա»), «Տարվա հայտնություն» (գարեջուր «Երևան»), «Տարվա լավագույն և էկոլոգիապես մաքուր հյութեր, և՛ մանուկների, և՛ մեծահասակների համար» («Արևա» բնական հյութեր ու նեկտարներ) անվանակարգերում: 

 

Որակի վերահսկողությունը արտադրության բոլոր փուլերում իրականացվում է ISO 22000 ստանդարտի և ՎՎՀԿԿ-ի (Վտանգների Վերլուծություն և Հսկման Կրիտիկական Կետեր) հիման վրա:

 

 

ԵՐԵՎԱՆ 2012
ԵՐԵՎԱՆ 2012
ԵՐԵՎԱՆ 2011
ԵՐԵՎԱՆ 2010
ԵՐԵՎԱՆ 2007
ԵՐԵՎԱՆ 2006
ԵՐԵՎԱՆ 2004
Մոսկվա 2004
ԵՐԵՎԱՆ 2003
ՍՈՉԻ 2002
ՍՈՉԻ 2002
ՍՈՉԻ 2001
ՍՈՉԻ 2001
Մոսկվա 2001
Ֆրանկֆուրտ 2001
ՄՈՍԿՎԱ 2000
ԵՐԵՎԱՆ 2000
ՄՈՍԿՎԱ 1999
ՍՈՉԻ 1999
ԺՆԵՎ 1999
ՍՈՉԻ 1998
ԵՐԵՎԱՆ 1998
ՄՈՍԿՎԱ 1998
ՄՈՍԿՎԱ 1997

Կիլիկիա Լայթ

Կիլիկիա 1952

Հայեր

Կիլիկիա

Կիլիկիա 11

Կիլիկիա Երիտասարդական

Կիլիկիա Տոնական

Կիլիկիա Հոբելյանական

Կիլիկիա Էլիտար

Կիլիկիա Մուգ

Ժիգուլևյան

Կիլիկիա

CAT_AREVA_PRN.cdr

ArevA Group Pte. Ltd

65 Ubi Crescent, #06-07, Hola Center

Singapore 408559

Tel.: +65 6841 6366

info@arevajuice.com

 
te_Gusto

ООО «УК Базис групп»

109428, РФ, г.Москва, просп. Рязанский, д. 8А, стр. 1

Бизнес-центр "Рязанский", офис 631.

Тел./факс: (495) 410-91-05

tegusto@mail.ru

www.tegusto.ru

LOGO-OPA-SEUL

O.P.A. Distribution

M.I.N 705 Les Arnavaux

13323 Marseille Cedex 14 / France

Tel.: +334 91 21 40 20

 

Importers Direct Wholesale Company, Inc.

Importers Direct Wholesale Company, Inc.

3005 Gilroy St,  Los Angeles, CA 90039, USA

Tel: +323-669-0495

drinks@idwco.net

 

MANE

Mane Union Trading Sp. z o.o.

05-830, Nadarzyn, Poland, ul.Warszawska 11

Tel.: +4822 739 70 07

 

ООО «ПЕГАС ЛОГИСТИК»

105094, РФ, г.Москва, ул. Гольяновская,

д. 3А, корп. 3, оф. 6

Тел: +7 495 669 10 48

Kilikia-beer@mail.ru

 

ООО «VIVA»

г. Тбилиси, Грузия, ул. Ингороква 3

Тел: +99 590 55 33 54

viva4044@gmail.com

 

Տեսադարան - Նկարներ

Արմպրոդէքսպո 2015
Գարեջրի փառատոն 2012
Տարվա լավագույն ապրանքանիշ 2012
Արմպրոդէքսպո 2012
Գերմանիայի միասնության օրը 2012

Տեսադարան - Վիդեո


Warning: simplexml_load_file(http://gdata.youtube.com/feeds/api/videos/GmsBuexlqAA?v=1) [function.simplexml-load-file]: failed to open stream: HTTP request failed! HTTP/1.0 410 Gone in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file() [function.simplexml-load-file]: I/O warning : failed to load external entity "http://gdata.youtube.com/feeds/api/videos/GmsBuexlqAA?v=1" in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file(http://gdata.youtube.com/feeds/api/videos/i7qd1_safdU?v=1) [function.simplexml-load-file]: failed to open stream: HTTP request failed! HTTP/1.0 410 Gone in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file() [function.simplexml-load-file]: I/O warning : failed to load external entity "http://gdata.youtube.com/feeds/api/videos/i7qd1_safdU?v=1" in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file(http://gdata.youtube.com/feeds/api/videos/UBEV0wG07uY?v=1) [function.simplexml-load-file]: failed to open stream: HTTP request failed! HTTP/1.0 410 Gone in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file() [function.simplexml-load-file]: I/O warning : failed to load external entity "http://gdata.youtube.com/feeds/api/videos/UBEV0wG07uY?v=1" in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file(http://gdata.youtube.com/feeds/api/videos/TzZQGKGfJc8?v=1) [function.simplexml-load-file]: failed to open stream: HTTP request failed! HTTP/1.0 410 Gone in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file() [function.simplexml-load-file]: I/O warning : failed to load external entity "http://gdata.youtube.com/feeds/api/videos/TzZQGKGfJc8?v=1" in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file(http://gdata.youtube.com/feeds/api/videos/gxmij7mHmQY?v=1) [function.simplexml-load-file]: failed to open stream: HTTP request failed! HTTP/1.0 410 Gone in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file() [function.simplexml-load-file]: I/O warning : failed to load external entity "http://gdata.youtube.com/feeds/api/videos/gxmij7mHmQY?v=1" in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file(http://gdata.youtube.com/feeds/api/videos/2tQbTn_K_Oc?v=1) [function.simplexml-load-file]: failed to open stream: HTTP request failed! HTTP/1.0 410 Gone in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file() [function.simplexml-load-file]: I/O warning : failed to load external entity "http://gdata.youtube.com/feeds/api/videos/2tQbTn_K_Oc?v=1" in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file(http://gdata.youtube.com/feeds/api/videos/BHqUx8i6G-U?v=1) [function.simplexml-load-file]: failed to open stream: HTTP request failed! HTTP/1.0 410 Gone in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Warning: simplexml_load_file() [function.simplexml-load-file]: I/O warning : failed to load external entity "http://gdata.youtube.com/feeds/api/videos/BHqUx8i6G-U?v=1" in /home/content/38/10811038/html/wp-content/themes/kilikia/index.php on line 230

Երբեմն կատակով ասում են՝ գարեջուրը նույնքան հին է, որքան մարդկությունը: Այդ ոսկեգույն ըմպելիքը պահպանել է իր հեղինակությունը հազարամյակներ շարունակ և շատ երկրներում նույնիսկ դարձել տեղի մշակույթի անբաժանելի մասը: Գարեջրի գոյության արմատները շատ հեռու են գնում, օրինակ, Բաբելոնում պատրաստում էին գարեջրի շուրջ 19 տեսակ եւ գարեջրագործությունը կարգավորվում էր օրենքով, որը ամրագրված էր Համմուրաբիի օրենսգրքում:

 

Գարեջրագործությունը տարածում ուներ նաև Հին Եգիպտոսում: Պեղումների ժամանակ այդ երկրում գտնվել է գարեջրի պատրաստման ամենահին գրավոր բաղադրատոմսը: Հետագայում գարեջրագործության տեխնոլոգիան տարածվեց նաև Եվրոպայում:

 

Գարեջրագործությունը աշխարհի հնագույն մասնագիտություններից է: Հույն պատմիչ Քսենոփոնը, որը մեր թվարկությունից առաջ 401թ. եղել է Հայաստանում, իր “Անաբասիս” աշխատությունում գրել է. “Այնտեղ կար ցորեն, գարի, ընդեղեն և կարասների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ: Կարասների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու խմեր: Եվ այն շատ թունդ էր՝ եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր”:

 

Պեղումները պարզել են, որ դեռևս մ.թ.ա. 9-4-րդ դարերում Հայկական լեռնաշխարհում գարուց ըմպելիք են պատրաստել, իսկ  մեզ հասած վկայություններում կան նշումներ, որոնք հաստատում են գարեջրի պատրաստման և օգտագործման փաստը: Այսպիսով, Հայաստանում գարեջրագործությունը հին ավանդույթ է, և մեր լեռնաշխարհը կարելի է գարեջրի հնագույն հայրենիքներից մեկը համարել:

 

Երևանի գարեջրի գործարանը, որի 60 տարին լրացավ 2012 թվականին, կարելի է ասել, Հայաստանի սննդարդյունաբերության “հնաբնակներից” է: Սակայն, չնայած իր “պատկառելի” տարիքին, ընկերությունը, վերջին 10-15 տարիներին հիմնովին վերակառուցվելով և արդիականացվելով, էապես նորացվել է և այսօր ներկայանում է բոլորովին նոր նկարագրով: Այժմյան գործարանը նորագույն սարքավորումներով հագեցած ժամանակակից արտադրություն է:

 

IMG_4407
«ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ» 2012

 

Երևանի Մելիք Ադամյան 1 հասցեում, հոկտեմբերի 19-ից 21-ը, տեղի ունեցավ «Արմպրոդէքսպո 2012» ագրովերամշակման և գյուղատնտեսական ապրանքների միջազգային մասնագիտացված համտես-ցուցահանդեսը: Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը նախաձեռնել էին` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և «Լոգոս Էքսպո կենտրոն» ընկերությունը:
«Երևանի գարեջուր» ընկերությունը պարգևատրվեց «Բարձր որակի արտադրանքի համար» Ոսկե մեդալով:

IMG_4332
«ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐ» 2012

 

Հոկտեմբերի 3-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցային համալիրի «Տիգրան Մեծ» շքասրահում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված «Գերմանիայի միասնության օրվանը»: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը: Հրավիրվածների շարքում էին Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ողջ անձնակազմը, հայ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, տարբեր երկրների դեսպանատների աշխատակիցներ:
«Երևանի գարեջուր» ընկերությունը հրավեր ստացավ իր արտադրանքով ներկայանալ և մեկ անգամ ևս զարմացնել օտարերկրյա գարեջրասեր հասարակությանը իր որակյալ գարեջրատեսակներով:

IMG_4118
«ԳԱՐԵՋՐԻ ՓԱՌԱՏՈՆ» 2012

 

Սեպտեմբերի 28-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցային համալիրը և «Ավստրիական ավիաուղիները» «Կոնգրես» հյուրանոցի բացօթյա լողավազանին կից կազմակերպեցին հայկական առաջին «Գարեջրի փառատոնը»:
«Երևանի գարեջուր» ընկերությունն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ փառատոնին: Ներկայացնելով և հյուրասիրելով  միջոցառման մասնակիցներին իր բազմատեսակ արտադրատեսակներով, մեկ անգամ ևս ամրապնդեց իր հզոր և կայուն համբավը սպառողների շրջանում:

IMG_4035
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ» 2012

 

Սեպտեմբերի 19-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ապրանքանիշ» համազգային մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էին «Համազգային վստահություն» խորհուրդը և «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը:
Համաժողովրդական քվեարկության և փորձագիտական եզրակացության արդյունքում,
«Երևանի գարեջուր» ընկերության «Կիլիկիա» ապրանքանիշն արժանացավ «Տարվա լավագույն գարեջուր» անվանակոչմանը:

0022
«ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ» 2011

 

Սեպտեմբերի 9-ից 11-ը «Լոգոս Էքսպո Կենտրոն» ընկերությունը Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կազմակերպել էր համտես-ցուցահանդես: Միջոցառմանը մասնակցելու էին եկել կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր:
«Երևանի գարեջուր» ընկերությունը իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց և պարգևատրվեց «Բարձր որակի արտադրանքի համար» Ոսկե մեդալով:

Հասցե: Հայաստանի Հանրապետություն,

             Երևան, 0082, 

             Ծովակալ Իսակովի պող., 8
 

Հեռ:      +374 10 54 21 41

Ֆաքս:  +374 10 58 36 54

էլ-փոստ: info@kilikia.am


Просмотреть Kilikia на карте большего размера

×
payday loans